Նոյեմբերի 5-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերապատրաստման դասընթացները: Նախատեսվում է վերապատրաստումը կազմակերպել 3 խմբով՝ ընդհանուր թվով 19 ունկնդրի համար: Այս շաբաթ վերապատրաստման դասընթացին մասնակցում է քրեական մասնագիտացմամբ 12 ունկնդիր: Երկրորդ խմբում ընդգրկված է քաղաքացիական մասնագիտացմամբ 5 ունկնդիր, իսկ երրորդում՝ գրասենյակի քարտուղարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության 2 աշխատող:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերապատրաստումն իրականացվում է դատական ծառայողների ուսուցման ծրագրին համապատասխան: