ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձանպես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ իրավապահները պարզել են, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015թ-ի մայիսից մինչև 2018թ-ի հունիսը, մանկապարտեզի տարբեր հաստիքներում աշխատանքի է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք բոլորն էլ իր մտերիմներն են, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 3.700.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը տնօրենը յուրացրել է:

Յուրացման փաստով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: