Universal Pictures ստուդիան կվերաթողարկի հանրահայտ «Շրեկ» և «Կոշկավոր կատուն» անիմացիոն ֆիլմերը: Այս մասին հաղորդում է Varity-ն՝ հղում անելով նախագծի համար պատասխանատու պրոդյուսեր Քրիստոֆեր Մելեդանդրիին, ով հանդիսատեսին ծանոթ է «Անճոռնի ես» մուլտֆիլմով:

Պրոդյուսերն ընդգծել է, որ մտադիր է այս ֆիլմի համար նույնպես հրավիրել նախորդ ֆիլմերում գլխավոր հերոսներին հնչյունավորած դերասաններին՝ Մայք Մայերսին, Էդի Մերֆիին և Անտոնիո Բանդերասին:

Մելեդանդրիի խոսքով՝ այժմ իրենց դեռ սպասվում է նոր սյուժե գրել:

«Մեզ համար ամենակարևորը պատմություն գտնելն է, որպեսզի չստացվի ևս մի ֆիլմ սիքվելների շարքից», - ընդգծել է նա: