ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է ներկայացնել քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածների թվաքանակը:

Երեկ՝ ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 294 դատապարտյալ:

1. «Նուբարաշեն» ՔԿՀ - 16
2. «Արթիկ» ՔԿՀ - 24
3. «Վանաձոր» ՔԿՀ - 2
4. «Վարդաշեն» ՔԿՀ - 42
5. «Գորիս» ՔԿՀ - 5
6. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - 12
7. «Հրազդան» ՔԿՀ - 24
8. «Աբովյան» ՔԿՀ - 20
9. «Սևան» ՔԿՀ - 80
10. «Կոշ» ՔԿՀ - 38
11. «Արմավիր» ՔԿՀ - 31

Նշենք, որ երեկվանից ուժի մեջ է մտել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը: