«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները սեպտեմբերին աճել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները դեռ երկար ժամանակ չեն նվազելու:

«Ընդհակառակը, հնարավոր է ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետևանքով` նաև գները: Միայն Երևանի կենտրոնում բնակարանների մեկ քմ-ն վաճառվում է 1150 դոլարով: Ըստ վիճակագրական կոմիտեի` կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 552 հազար դրամով, մինչդեռ այն օգոստոսին արժեր 541 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա սեպտեմբերին` 452 հազար 800 դրամ:

Մինչդեռ մարզերում հակառակ պատկերն է. անշարժ գույքի գները նվազել են: Մասնագետները համոզված են, որ մարզերի բնակիչները, չկարողանալով աշխատանք գտնել, ստիպված վաճառում են իրենց բնակարանները և բնակություն հաստատում կա՛մ Երևանում, կա՛մ էլ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան»: