Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները՝ հույս հայտնելով, որ իսլամական պետության հետ տնտեսական կապերի զարգացման եղանակներ, այնուամենայնիվ, կգտնվեն:

Այս մասին նախարարը հայտարարել է Մադրիդ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ հանդիպման ժամանակ:

Լավրովի խոսքով՝ մեր ժամանակներում վերջնագրերի և միակողմ պահանջների քաղաքականություն վարելը պարզապես անթույլատրելի է:

«Այս պատժամիջոցները բացարձակապես անօրինական են»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ դրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման կոպիտ խախտում են:

Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցների կյանքի կոչման, ինչպես նաև դրանց մասին հայտարարելու ձևերը խոր հիասթափություն են առաջացնում: