Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի 2018թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) ՀՀ պատվիրակության հաշվին առաջին մեդալն է նվաճել: Հրում վարժությունում 205 կգ արդյունքով նա գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի:Մինչ այդ Հակոբը պոկել էր 160 կգ: Նա երկամարտի 365 կգ գումարով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Հայաստանի մարզիկներից մրցահարթակ ելած Լիանա Գյուրջյանը (71կգ) գրավել է 19-րդ, Իզաբելա Յայլյանը /(59 կգ) ` 9-րդ տեղը: Տղամարդկանց մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը (81կգ) պոկում վարժությունում չկարողացավ սանձել պատվիրած նախնական քաշը (171կգ), 0 ստացավ և ձեռնունայն հեռացավ ասպարեզից, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նոյեմբերի 7-ին առաջնությունում Հայաստանից մասնակիցներ չկան: Վաղը մրցահարթակ կելնի Տաթև Հակոբյանը (81 կգ)։ Նոյեմբերի 9-ին հանդես կգան Արփինե Դալալյանը (+ 87 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (109կգ):Հաջորդ օրը պայքարի կբռնվի գերծանրքաշային (+ 109 կգ) Գոռ Մինասյանը: