Ռուսաստանը խիստ հսկողություն է սահմանել Հայաստանից ներմուծվող ձկան և ձկնկիթի համար: Այդ մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» տարածած հայտարարության մեջ:

«Ռոսսելխոզնադզորը» կսահմանափակի կենդանաբանական արտադրանքի ներմուծումը Հայաստանի և Ղազախստանի մի շարք ձեռնարկություններից:

«Ռուսաստանի Անասնաբուժության և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտնում է, որ «Ռոսսելխոզնադզորին» ենթակա լաբորատորիաները ՀՀ և Ղազախստանի ձեռնարկությունների արտադրանքում անհամապատասխանություն են հայտնաբերել ՌԴ և ԵՏՄ նորմերին և պահանջներին»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ռոսսելխոզնադզորը» խստացված լաբորատոր հսկողություն է սահմանել Հայաստանի ձկնաբուծական ձեռնարկություններից ներկրվող արտադրանքի համար:

Խոսքը հայկական հետևյալ ընկերությունների մասին է՝

«Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ի, որի արտադրած ձկնամթերքում հայտնաբերվել են արգելված ու վնասակար նյութերի մնացորդներ, «Ֆիշարթի», որի արտահանած ձկնկիթում խմորիչներ են հայտնաբերվել և «Խայծ Իշխանի», որի արտահանած ձկնկիթում ևս խմորիչներ կան: