ՀՀ ժողովրդական արտիս Թովմաս Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգել է, որ անարժեք երևույթներն ունեն միլիոնավոր դիտումներ, իսկ մեր փառապանծ Օֆելյա Համբարձումյանն ու մյուս մեծերը՝ նվազագույն.

«Պրոֆեսիոնալ ազգային արվեստին նվիրյալ երգիչներն օգնություն են ակնկալում իրենց հարազատներից»:

Նա պատմել է, որ երբ «Սայաթ-Նովա» անսամբլը տարել է Արցախ բարեգործական համերգի դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով, որ իրենք տրամադրեն ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ և վերադառնան, սակայն ստացել են պատասխան՝ «Դուք ուշ եք դիմել»:

«Այսինքն ես հինգ ամիս առաջ պետք է դիմեի, որ սեպտեմբերին ուզում եմ գնալ Արցախ: Ասեմ, որ նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետև նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Ես հեռախոսահամարս փոխանցել եմ և խնդրել, որ նախարարը զանգահարի, սակայն ամիսներ ի վեր զանգ չեմ ստացել»: