Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալու ֆլեյտահար Ալեքսեյ Մազուրը՝ Ռուսաստանից։ Համերգը կայանալու է նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում նշված է, որ համերգին Հայաստանում առաջին անգամ հնչելու է Ռ.Շտրաուսի «Մենամարտ» ստեղծագործությունը։ Երեկոյի ընթացքում հնչելու է նաև Մոցարտի «Կոնցերտ ֆլեյտայի և նվագախմբի համար թիվ 1, սոլ », Բրամսի «Սիմֆոնիա թիվ 1» ստեղծագործոթյունները։

Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։