Ազգային ժողովի 2018թ-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ հատկացրեց համապատասխան կառույցներին: Որոշման նախագիծն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 2 մլրդ 707 մլն դրամ, Արդարադատության նախարարությանը՝ 10 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234 մլն 224,8 հազար դրամ, կապի ծառայությունների ապահովման համար՝ 224 մլն 200 հազար դրամ։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ բացի նշված գումարից, ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրվելու նաև միջազգային հանրության՝ տարբեր դոնոր պետություններից: