Մինչև 2023 թվականը Պեկինում ստեղծվելու է արհեստական ինտելեկտի զարգացման տեխնոլոգիական պարկ, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։

Պարկը գտնվելու է Պեկինի արևմուտքում, Մենտուգու շրջանում, իսկ մակերեսը կկազմի 54,87 հա։ Նախատեսվում է ներդնել 13,8 մլրդ յուան (2,1 մլրդ դոլար)։ Պարկում աշխատելու են 400 ձեռնարկություններ, որոնց տարեկան եկամուտը կկազմի մոտ 50 մլրդ յուան (7,7 մլդր դոլար)։

Պարկում բացի արհեստական ինտելեկտից զբաղվելու են նաև տվյալների մեծ ծավալի գերարագ փոխանցումներով, ամպային տեխնոլոգիաներով, բիոմետրիկ նույնականացմամբ և խորը ուսուցմամբ։