Հայաստանում օճառի արտադրության ծավալը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 89.3 տոկոսով և կազմել 325.8 տոննա: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի 11 ամիսներին մեր երկրում արտադրվել է 172.1 տոննա օճառ:

Վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանում 2,1 անգամ ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2017թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 3 639.2 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2016թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 1 754.6 տոննա: