Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների՝ Եվրամիության կողմից հովանավորվող բանակցությունները ընդհատվել են։

Երեկ Բրյուսելում մեկ ժամից քիչ տևած բանակցություններից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրագրողներին ասել է, որ Կոսովոն պետք է նախևառաջ չեղարկի վերջերս սահմանված մաքսատուրքը։

«Ոչ մի երկխոսություն չի լինի, քանի դեռ Կոսովոն չի հրաժարվել 10 տոկոս մաքսատուրքի որոշումից», - հայտարարել է Վուչիչը:

Կոսովոն 10 տոկոս մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ երկու երկրների կողմից Կոսովոյի անկախությունը չճանաչելու և նրա դեմ «վայրենի» քաղաքականություն վարելու պատճառով։

Վարչապետ Ռամուշ Հարադինայը նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է․

«Մեր նոր պատմության մեջ առաջին անգամ Կոսովոն մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ բացառությամբ այդ երկու երկրներում արտադրվող միջազգային ապրանքանշանների»։