Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Աննա Հակոբյանը Արմեն Սարգսյանին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

Զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համատեքստում կարևորվել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի և Աննա Հակոբյանի մասնակցությունը սոցիալական, կրթական, մշակութային և բարեգործական տարբեր ծրագրերում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացումը: