Մինչ աշխարհը շարունակում է քննարկել տարվա կարևոր քաղաքական իրադարձությունները՝ տարին նաև հատկանշական էր տիեզերագնացության ոլորտի գիտական ձեռքբերումներով:

Տիեզերագնացության ոլորտի տարվա ամենամեծ նվաճումներից մեկը 20 տարի առաջ մեկնարկած Cassini-Huygens (Կասինի-Հոյգենս) առաքելության նշանակալի ավարտն էր:

1997 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆլորիդա նահանգում սկիզբ դրվեց ՆԱՍԱ-ի, եվրոպական և իտալական տիեզերական գործակալությունների համատեղ Cassini-Huygens նախագծին, որի հիմնական նպատակը Սատուրն մոլորակի, դրա օղակների և խոշորագույն՝ Տիտան բնական արբանյակի ուսումնասիրությունն էր:

20 տարի բաց տիեզերքում անցկացրած Cassini-Huygens-ը ուղղորդվում էր նաև Սատուրնի մթնոլորտի այրման նպատակով՝ երկիր մոլորակի մանրէներով աղտոտված շրջակա լուսինների մաքրման և տիեզերական առաքելությունների ընթացքը չդանդաղեցնելու միտումով:

Այս տարվա մեկ այլ հատկանշական տիեզերական ծրագրերից մեկը՝ Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel 5 Precursor արբանյակի մեկնարկն էր: Այն հետազոտելու և ահազանգելու է ոչ մարդկային գործոններով պայմանավորված օդի աղտոտվածության աղբյուրների ու մարդկային կյանքին սպառնացող վտանգների մասին:

«Հետազոտվելու են արտաքին գործոններով պայմանավորված վնասակար գազերը, աղտոտող նյութերի աղբյուրները և դրանց առնչությունը բնական աղետների հետ», – ասում է Airbus տիեզերական անվտանգության ծրագրից Ռալֆ Կորդին:

2017-ին Միջազգային տիեզերակայանից ՆԱՍԱ-ի տիեզերագնացները կատարեցին իրենց 200-րդ տիեզերական զբոսանքը, որի ընթացքում տիեզերագնաց Փեգի Վիթսոնը նոր ռեկորդ սահմանեց:

Ներկայումս աշխարհի առաջադեմ գիտնականները զբաղված են 2018 թվականի կարևոր և նոր տիեզերական առաքելությունների նախապատրաստական աշխատանքներով, որոնց թվին է դասվում նաև James Webb ինֆրակարմիր տիեզերական աստղադիտակի ծրագիրը, որի օգնությամբ հնարավոր կլինի ուսումնասիրել նոր հայտնաբերված մոլորակներն ու հեռավոր աստղերը:

«Մենք կօգտագործենք Webb-ը այդ մոլորակների միջավայրը ուսումնասիրելու և դրանց քիմիական բաղադրությունը, ինչպես նաև՝ այդ միջվայրում ջրի և օզոնի հնարավոր առկայությունը պարզելու նպատակով», – ասում է James Webb տիեզերական աստղադիտակ ծրագրի ներկայացուցիչ Էրիք Սմիթը:

Գիտնականներն ուրախ են նաև, որ այս նոր աստղադիտակը տեղակայված է լինելու երկիր մոլորակից մոտ 1,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա և չի նպաստելու երկրի առանցքի շուրջ կուտակված հսկայական չափերի հասնող տիեզերական խառնուրդների և աղբի ավելացմանը՝ ինչը մեկ այլ լուրջ խնդիր է, որի լուծումը գիտնականները առայժմ չեն կարողանում գտնել: