Նորվեգիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Սառուցյալ օվկիանոսում՝ նորվեգական Յան-Մայեն կղզու շրջանում, 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը (USGS):
Ըստ ծառայության՝ երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 05:49-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Օլոնկինբուեն բնակավայրից 119 կմ հյուսիս-արեւելք է գտնվել, երկրաշարժի օջախը՝ 10 կմ խորության վրա, հայտնում է News.am-ը:
Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ այս պահին դեռ չկան:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում