Android օպերացիոն համակարգի համար նոր ծրագիրն օգտատերերին հնարավորություն կտա՝ արդեն միացված հավելվածը թարմացնել՝ առանց այն անջատելու և առանց վերաբեռնելու։

Ներկայում թարմացման նոր ձևը, որը ստեղծվել է Аndroid-ի համար, արդեն ներքին թեսթավորման փուլն է անցնում և շուտով կտրամադրվի ծրագրային ապահովման մասնագետներին։ Վերջիններս երկու տարբերակ կունենան։ Առաջինն այն է, որ թարմացումը կատարվում է հավելվածի աշխատելու պահին, սակայն օգտատերը մինչև թարմացման ավարտը դրանից չի կարող օգտվել։ Երկրորդ տարբերակն ավելի ճկուն է։ Այն թարմացման ընթացքում հավելվածից օգտվելու հնարավորություն է տալիս։