Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտարարել է, որ մտադիր են փակել երկրի դեսպանատունը Ադրբեջանում, հայտնում է ադրբեջանական Мinval.az-ը:

Նշվում է, որ փոխարենը Նորվեգիան մտադիր է 2019թ-ին դեսպանատուն բացել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Նախարարի խոսքով՝ Վրաստանը Հարավային Կովկասում Նորվեգիայի գլխավոր գործընկերն է:

«Թբիլիսիում մեր մշտական ներկայացուցչությունը հնարավորություն կտա մեզ ավելի լավ հետևել ամբողջ տարածաշրջանում ծավալվող գործընթացներին»,- ասել է Սյորեյդեն:

Ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ, ի պատասխան Ադրբեջանը մտադիր է փակել իր դիվանագիտական ներկայացուցչությունը սկանդինավյան երեք երկրում՝ Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում։