Գազայի հատվածի հարավում իսրայելական օդուժը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի դիրքերի վրա: Հարձակման արդյունքում առնվազն չորս պաղեստինցի է զոհվել, գրում է Maan-ը:

Զոհվածների ինքնությունն առայժմ չի նշվում, սակայն գործակալության տվյալներով՝ զոհվածներից մեկը ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան գրոհայիններից մեկն է:

Ծավալվող գործողությունների հետևանքով տուժել է նաև 6 իսրայելցի: Իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդհատել է իր այցը Փարիզ, ինչն ասվում է իսրայելական կառավարության թվիթերյան էջում: