Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին լրագրող Հռիփսիմե Առաքելյանը մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ ջան, դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ ռեյտինգային ընտրակարգով։ Հավատում եմ,որ անպայման կաջակցեք ինձ»:

Նշենք, որ Հռիփսիմե Առաքելյանը Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության 5 անդամներից մեկն է. պատգամավոր ընտրվելու դեպքում նրա փոխարեն Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը նոր անդամ կունենա: