ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին գրում է hetq.am-ը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ գանգատը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով:

Նշենք, որ պաշտպանական թիմը ՄԻԵԴ է դիմել առանց ներպետական դատական ատյանները սպառելու, քանի որ ներպետական դատական ատյանները համարում են տվյալ գործի համար անարդյունավետ միջոց, որի մանրամասն պարզաբանումները ներկայացվել է գանգատի հիմքում: