ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ցանկանում է ունենալ ընդդիմություն, ապա քվեախցիկում իր քվեն պետք է տա ՀՀԿ-ին:

«Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, ինքը, մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է Հանրապետական կուսակցության օգտին, որովհետև նա անձամբ ապագա խորհրդարանում որպես բանավեճի գործընկեր իրեն այլընտրանք պետք է որ չտեսնի: Եթե նա դա չանի, ուրեմն նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»,- ասել է նա:

Նոյեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո, հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, ՀՀԿ նախագահի նորընտիր առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Վիգեն Սարգսյանը կգլխավորի արտահերթին ՀՀԿ ցուցակը։ ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին։