Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Իրանի սոցիալական ապահովության նախկին նախարարը ձերբակալվել է ֆինանսական խարդախությունների համար։

Իրանի պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 9-ին Փարվիզ Քազեմին տեղափոխվել է Թեհրանի «Էվին» բանտը:

Քազեմին հրաժարական է տվել նախարարի պաշտոնից 2006թ-ին՝ այն ժամանակ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով, հետագայում աշխատել է բանկային համակարգում:

Վերջին տարիներին Քազեմին Ահմադինեժադի քննադատներից էր: