Ամերիկյան դոլարից կախվածությունը նվազեցնելու Ռուսաստանի փորձերը որոշ արդյունքներ են տվել, գրում է The Wall Street Journal-ը:

«Ապադոլարացումը», որին աջակցում են ՌԴ նախագահն ու Կենտրոնական բանկը, կօգնի Ռուսաստանին «մեղմել» ռուսական ֆինանսական համակարգի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների հարվածը:

Ինչպես նշվում է՝ ազգային արժույթների կիրառմամբ Ռուսաստանի ու Չինաստանի միջև առևտուրը վկայում է դոլարից ռուսական տնտեսության կախվածության նվազման մասին:

Փորձագետներն իրենց հերթին ընդգծում են, որ Ռուսաստանը բարեհաջող պայքարում է «ամերիկյան արժույթի գերիշխանության» դեմ: