Հայաստանի Հանրապետությունը քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերումը: Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Փոխանցում է ՊանԱրմենիան։

Նշվում է, որ բազմաֆունկցիոնալ օդուժի ստեղծման նպատակով քննարկվում է նաև այլ երկների արտադրության կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման հարցը:

Ավելի վաղ «Ռեգնում» լրատվամիջոցը գրել էր, որ Շվեդիան Հայաստանին առաջարկել է գնել իր JAS-39 Gripen կործանիչ ինքնաթիռները: