Նոյեմբերի 10-11 Ծաղկաձորում անցկացվեց Արդարադատության ակադեմիայի դասընթացավարների վերապատրաստում: Երկօրյա վերապատրաստմանը մասնակցում էին այն դասընթացավարները, ովքեր դասավանդելու են «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը» նոր մշակված դասընթացը: Միջոցառումը կազմակերպվել էր Ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) համագործակցության շրջանակում:

Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ողջունելով ներկաներին և կարևորելով Ակադեմիա-ԵԽ համագործակցությունը, նշեց, որ համատեղ մշակվել է «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը» դասընթացը: Պրոռեկտորն ընդգծեց նշված թեմայով առկա դասընթացի անհրաժեշտությունը և մեծապես կարևորեց ԵԽ փորձագետ Լորի Մանի և Ակադեմիայի դասընթացավար Լուսինե Սարգսյանի կատարած աշխատանքը՝ նոր դասընթացի մշակման գործում:

Ներկայացվեցին դասընթացի նյութերը, որոնք ձեռնարկի տեսքով առաջիկայում տպագրվելու են: Դասընթացը նախատեսվում է ներառել Ակադեմիայի 2019թ-ի ուսումնական ծրագրում՝ առկա ուսուցման եղանակով վերապատրաստում անցնող դատավորների, դատախազների, քննիչների համար:

Անցյալ տարի ԵԽ-ի հետ համատեղ վերոնշյալ թեմայով մշակվել և ՀՀ օրենսդրությանն էր համապատասխանեցվել հեռաուսուցման դասընթաց, որը հաջողությամբ իրականացվում է HELP առցանց ուսուցման հարթակի միջոցով: