Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Խաչատրյանը հայտնի է դարձել 2013թ-ի դեկտեմբերին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ. այդ ժամանակ նա բուհի ուսխորհրդի նախագահն էր:

Խաչատրյանը կառույցի մյուս ՀՀԿ-ական անդամների հետ խոչընդոտել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը. լրագրողների նկատմամբ ոչ պատճաշ վերաբերմունք էր դրսևորվել, նույնիսկ հայհոյանքներ էին հնչել:

Միջադեպի մասնակիցներին մամուլի և հանրության կողմից տրվել է «Սաքուլիկ» անունը՝ Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ իր վատ վարքով ամենից շատ աչքի ընկած ուսխորհրդի անդամներից մեկի անունով:

Միջադեպից ամիսներ անց Սևակ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր: