Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հանել աշխատանքային միգրանտների ընդունման վերաբերյալ գործող սահմանափակումները և առաջիկա հինգ տարում երկրում աշխատելու հնարավորություն տալ 260-ից մինչեւ 340 հազար օտարերկրյա քաղաքացիների: Նման որոշման պատճառ է դարձել երկրում աշխատանքային ռեսուրսների կտրուկ նվազումը, ինչը գնահատվել է մոտ 1.3 միլիոն մարդ, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը:

2019 թ. ապրիլի 1-ից նախատեսվում է Ճապոնիայում ընդունել 33-ից 47 հազար օտարերկրյա աշխատող: Երկրի խորհրդարանն այսօր արդեն կսկսի աշխատանքային օրենսդրության փոփոխությունների նախագծի քննարկումները:

Ճապոնիայում մինչ օրս աշխատանքի թույլտվություն է տրվում միայն բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներին`գիտնականներին, ուսուցիչներին, երաժիշտներին եւ սպորտի մարզիչների շրջանում: Այժմ կառավարությունը մտադիր է մեծացնել այդ շրջանակը, օտարերկրյա աշխատողներ ներգրավվել տնտեսության մոտ 14 ճյուղերում, այդ թվում՝ շինարարություն, գյուղատնտեսություն, հիվանդների և տարեցների խնամք և այլն: