«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 13-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան 31, 32, 33, 34, 38, 39 և Չարենցի 12 համարների, Կոտայքի մարզի՝ Ջրվեժ, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի, Բագրևանդ թաղամասի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: