Գիտնականները պարզել են, թե ինչպես է մշակված մսի օգտագործումը ազդում չարորակ ուռուցքների առաջացման վրա: Համապատասխան տվյալները հրապարակվել են European Journal of Cancer ամսագրում:

Գլազգոյի համալսարանի մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել, որին մասնակցել է 260,000 միջին տարիքի կին: Պարզվել է, որ օրական նույնիսկ ինը գրամ մսամթերքը ավելացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը 15 տոկոսով: Այս քանակը համարժեք է շաբաթական բեկոնի երեք շերտին կամ երկու նրբերշիկին:

Նշվում է, որ վտանգը ներկայացնում է հենց վերամշակված մթերքը: