Հայտնի են աշխարհի 10 ամենազբոսաշրջային քաղաքները
Մեքսիկական Կանկունը ճանաչվել է աշխարհի ամենազբոսաշրջային քաղաքը: Այդ մասին հաղորդում է Lonelyplanet-ը` վկայակոչելով Զբոսաշրջության և Ճանապարհորդության Համաշխարհային Խորհրդի զեկույցը:
Կանկունը ձկնորսական գյուղ է եղել, 1972թ-ից այն դարձել է հայտնի զբոսաշրջային վայր: Մեքսիկական այս քաղաք հիմնականում այցելում են ամերիկացիները (63%), սակայն վերջին շրջանում այս ուղղությունը հետաքրքրություն է առաջացրել կանադացիների և արգենտինացիների մոտ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Մարոկկոյի Մարաքեշ քաղաքը, երրորդը` Չինաստանի Մակաոն է: Ամենազբոսաշրջային քաղաքների լավագույն հնգյակում են ամերիկյան Օրլանդոն և թուրքական Անթալիան:
Թոփ 10-ում են հայտնվել նաև Վենետիկը, Դուբրովնիկը, Դուբայը, Լաս Վեգասը և Բանգկոկը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում