Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը համաշխարհային հանրությանը կոչ է արել միջամտել Գազայի հատվածի իրավիճակին և կասեցնել իսրայելական ագրեսիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աբասը դատապարտել է իսրայելական ագրեսիան՝ միաջազգային հանրությանը կոչ անելով անհապաղ միջամտել և այն կանգնեցնել, թույլ չտալ, որ տարածաշրջանը սահուն հայտնվի ավելի մեծ ավերածությունների և անկայունության մեջ:

Ավելի վաղ Աբասը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ զրույցում աջակցել էր Գազայի հատվածում զինադադար հաստատելու գաղափարը:

Գազայի հատվածի պաղեստինյան շարժումները նոյեմբերին հայտարարել էին բռնկվող սարքերով օդային գնդերի արձակումը դադարեցնելու և Իսրայելի սահմանին ակցիաները սահմանափակելու մասին՝ Եգիպտոսի խաղաղարար ջանքերին աջակցելու համար: Մաքոքային դիվանագիտությամբ գործելով՝ եգիպտացիները փորձում են օպերատիվորեն ի մի բերել հակամարտության ժամանակ առ ժամանակ սրացումները եւ թույլ չտալ, որ այն վերաճի լայնամասշտաբ զինված հակամարտության, նաեւ փորձում են համաձայնեցնել երկարաժամկետ կարգավորման նախագիծը: Այն նախատեսում է պաղեստինյան կողմի ագրեսիվ գործողությունների դադարեցում՝ անկլավի շրջափակման մեղմացման դիմաց: