ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Քալիֆորնիա նահանգը անտառային հրդեհների պատճառով հայտարարել է տարերային աղետի գոտի: Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Ես ուզում էի օպերատիվ արձագանքել, որպեսզի թեթևացնեմ անհավանական տառապանքները», - գրել է Թրամփը:

Նա նաև ընդգծել է, որ հավանություն է տվել Քալիֆորնիան տարերային աղետի ռեժիմ հայտարարելուն։