Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը դեռ չգիտի՝ ռեյտինգայինով կառաջադրվի, թե ոչ։

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը կցանկանար՝ որդին առաջադրվի։

«Դեռևս որոշված չէ, որտեղ որ ես եմ բնակվում, այնտեղ նաև որդիս է ինձ հետ բնակվում, կամ ես պիտի դնեմ, կամ որդիս։ Ես շահագրգիռ եմ, որ որդիս դնի թեկնածությունը»,- նշել է Գալուստ Սահակյանը։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը։ Ցուցակի բոլոր անդամները, նախնական տվյալներով, նաև ռեյտինգային ընտրակարգով են առաջադրվելու։