Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանը Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկանածու է առաջադրվելու։ Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով առաջադրում եմ իմ թեկնածությունը «Իմ քայլը» դաշինքի կողմից Գեղարքունիքի մարզում որպես ռեյտինգային թեկնածու։ Ովքեր ցանկանում են օգնել ու աջակցել ինձ, խնդրում եմ առանձին նամակ գրել։ Շնորհակալ եմ բոլորիդ՝ աջակցության համար»,- գրել է Կարապետյանը։

Վարազդատ Կարապետյանը 2011-2012թթ-ին եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը, 2012-2014թթ-ին՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն, 2017-2018թթ-ին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար: 2018 հունիսի 11- ից նշանակվել է ՀՀ վարչապետի խոհրդական՝ հասարակական հիմունքներով: