Այսօր տեղի ունեցած ավագանու նիստի մեկնարկին հայտարարվեց, որ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Գևորգ Բաբայանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։

Նրանց կփոխարինեն ցուցակի հերթական հաջորդող թեկնածուներ Լուսինե Գևորգյանը, Լիլիթ Կիրակոսյանը և Արմեն Սարգսյանը: