Երևանի ավագանու նոյեմբերի 13-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցությունում քննարկել են մայրաքաղաքի կայանման համակարգ մշակելու հարցը:

Մարությանը նշել է, որ մեխանիզմը պետք է մշակվի մինչև 2019թ:

«Այն Երևանի կայանման ամբողջ համակարգը պետք է կարգավորի: Մեխանիզմը պետք է քննարկել մյուս խմբակցությունների հետ և գալ ընդհանուր որոշման: Վստահ եմ, որ այդ որոշումը կթեթևացնի քաղաքը և ճիշտ, կոնկրետ լուծումներ կտա խնդրին»,- ասել է քաղաքապետը: