ԱԺ փոխխոսնակ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հայտարարել է․

«Նրանք ովքեր դեմ են կոռումպացված պաշտոնյաներին, պետք է ձայն տան ՀՀԿ-ին դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին»:

Ավելի վաղ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն ասել էր, որ եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակներում, ապա պետք է քվեախցում իր ձայնը տա ՀՀԿ-ին:

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: