Բեռնի Հեռահաղորդակցությունների թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված «լռությանը»։ Ցուցադրությունը գործելու է մինչև 2019թ-ի հուլիսի 17։ Այս մասին գրում է Euromag-ը։

Թվային դետոքսի կոնցեպցիան այժմ շատ արդիական է, այդ իսկ պատճառով Բեռնի թանգարանն առաջարկում է մարդկանց գոնե որոշ ժամանակ կտրվել ամեն ինչից և շրջապատել իրենց լիարժեք լռությամբ։

Ըստ կազմակերպիչների, լիարժեք լռությունը միաժամանակ գրավում և վախեցնում է մարդկանց, և ցուցահանդեսն առաջարկում է ընկղմվել այդ թեմայի մեջ ավելի խորը և լույս սփռել աղմուկի, հանգստի և լռության միջև հասարակական և պատմական հավասարակշռության վրա։