ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է՝ ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին:

«Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ»,- գրել է Վիգեն Սարգսյանը։

Նա նշել է, երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի:

«Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»,- ընդգծել է նա։