Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երեկ ՊԲ շտաբում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: