Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ծրագրում է զգալիորեն թուլացնել միգրացիոն խոչընդոտները՝ այդ կերպ գրավելով բարձր որակավորում ունեցող մասնագետների և ազգային ներդրումային հնարավորություններն ամրապնդելով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գէն Շուանը նշել է, որ նոր բարեփոխումները՝ վիզային ռեժիմի հեշտացման ուղղությամբ, կհանգեցնեն արհեստավարժ կադրեր ներգրավելու չինական համակարգի թափանցիկության ավելացմանը, որի արդյունքում էլ ավելի շատ օտարերկրացիներ կմասնակցեն Չինաստանի պետական շինարարության գործընթացին:

Հունվարի 1-ից Չինաստանում ուժի մեջ են մտել նոր վիզային պայմաններ՝ արտասահմանի պահանջված մասնագետների համար: