ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի T-38 Talon գերձայնային կործանիչը նոյեմբերի 13-ին աղետի է ենթարկվել Տեխասի նահանգի տարածքում՝ Մեքսիկայի հետ սահմանի մերձակայքում:

T-38 Talon-ը, որը տեղակայված է Լաֆլին ռազմաօդային բազայում, կործանվել է այսօր ժամը մոտավորապես 19:40-ին (Երևանի ժամանակով ժամը 05:40-ին): Փրկարարները գտնվում են կործանման վայրում:

Անհայտ է, թե ինչ է պատահել կործանիչի անձնակազմի հետ: Ռազմաօդային ուժերի Լաֆլին բազան գտնվում է Սան Անտոնիո քաղաքից 241 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում: