2019թ-ի բյուջեի մասին չենք կարող ասել, որ իներցիոն բյուջե է: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ 2019թ-ի բյուջեի քննարկման ժամանակ:

«2018թ-ին բյուջեով 6,5 տոկոս տնտեսական աճ էր գրած, հիմա 4,9 տոկոս է գրած: Հիմա ժողովուրդն ավելի լավ 6,5-ի ժամանա՞կ է ապրելու, թե՞ 4,9 -ի: Ասում էիք, որ 800 մլն դոլարով բյուջեն ավելացնելու եք, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը: Ասում էիք, որ ստվերից կհանեք փողերը, կբերեք, բա ո՞ւր է այդ ստվերը: Ես չեմ ասում չի եղել ստվեր, բայց որպես ընդդիմություն ասում եմ՝ բա որ եղելա էդ ստվերը, ո՞ւրա», - ասել է Շարմազանովը:

Նա ընդգծել է, որ նկատվում է ներդրումների և արտահանման ծավալների անկում:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ տարվող պայքարին՝ նշելով, որ դա շատ կարևոր է, բայց չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն իրականացնել «ասֆալտին փռելու» ճանապարհով: Ըստ Շարմազանովի, դրա համար քաղաքական կամք և օրեսնդրական բարեփոխումներ են անհրաժեշտ: