ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի նոյեմբերի 21-ին, ժամը 11-ին գումարել արտահերթ նիստ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»,

«Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,

«Ղրղզստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ 2014թ-ի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»,

«2018թ-ի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիր վավերացնելու մասին,

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «2019թ-ի պետական բյուջեի մասին» և այլ նախագծեր: