ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Լեռնանցքում տեղ-տեղ նաև մերկասառույց կա: Անդադար ձյուն է տեղում Վարդենյաց լեռնանցքում, և այլ մի քանի մարզերում։

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով, մարզեր գնալիս զգոն լինել։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: