«Սասնա Ծռեր»-ի գործով երեք ամբաստանյալները դեռևս շարունակում են հացադուլը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք, որ Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի և Արմեն Բիլյանի առողջական վիճակները բավարար է գնահատվում, նրանք գտնվում են ՔԿՀ-ի անձնակազմի և բժիշկների հսկողության ներքո:

Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից, Արմեն Բիլյանը՝ դեկտեմբերի 19-ից, իսկ Արայիկ Խանդոյանը՝ դեկտեմբերի 29-ից: