Հայկական նոր թղթադրամներն աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 2018թ-ի նոյեմբերի 22-ից, հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը:

Հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ:

Հիշեցնենք, որ 2017թ-ի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել էր շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10,000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20,000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50,000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100,000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: