Այսօրվանից մինչև դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացնի «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է): Այն թվով երկրորդն է։ Ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոօպերա:

«ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի շրջանակում կցուցադրվի 10 մոնոներկայացում. Նարեկ Բաղդասարյան՝ «ՀամլետMachin» (Արմմոնո-Տրիումֆ), Տաթև Ղազարյան` «Սովորական օր» (Արմմոնո-Տրիումֆ), Նորա Բադալյան` «Լեդի Մակբեթ» (Արմմոնո-Տրիումֆ), Արմեն Քուշկյան՝ «Նաստասիայի դերում իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» (Արմմոնո-Տրիումֆ), Վալենտինա Դավիթավյան՝ «Ուղղակի Ֆրիդա», Դավիթ Աբրահամյան՝«Թթվածին», Աքսաննա Բաբաջանյան` «Ես սպասում եմ քեզ սիրելիս» (Գորիս), Ռուզաննա Պողոսյան՝«Ժաննա դ՛Արկ» (Գավառ) և Հասմիկ Հարությունյան` «Համբարձման գիշեր»:

«ԱրմմոնոPlus» փառատոնի շրջանակում կանցկացվի «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը:

«ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը հարթակ է, որում երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները. լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում՝ 2019թ.-ի ապրիլի 28-ից մայիսի 2-ը:

«ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն Փոքր թատրոնում, ՀԹԳՄ-ում, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում և «Լոֆտում»։

Փառատոնի կազմակերպիչն է «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ներկայացումների մուտքն անվճար է: